Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Մի դիմանկարի պատմություն»

«Մի դիմանկարի պատմություն»
20.07.2016 | 15:10

Հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացում:

«Մի դիմանկարի պատմություն» խորագիրը կրող ցուցահանդեսում Հայկ Մելքոնյանը կներկայացնի դիմանկարներ պատկերող իր լուսանկարների շարքը: Ամեն դիմանկար ունի իր պատմությունը: Թախիծ, վիշտ, սեր, ատելություն, լույս, խավար. ամեն ինչ կարելի է գտնել այս լուսանկարներում:


«Մի դիմանկարի պատմություն»-ը Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի երկրորդ մասն է: Առաջին մասի բացումը եղել է ապրիլի 24-ին` «Քարացած ժամանակ» խորագրով:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ